սննդամթերքի անվտանգության կառավարման համակարգ

Լուծումներ սննդամթերքի անվտանգության ապահովման և դրանց պատրաստման տեխնոլոգիաների համար

Պատվիրել դեմո

Մեր լուծումներից օգտվում են 

Հիմնական առանձնահատկություններ
Մենք մշակել ենք «Smart DFS» թվային լուծումը = Digital Food Safety + Remote Temperature Monitoring։ Կառավարեք սննդամթերքի անվտանգությունը համակարգային մոտեցմամբ, ճշգրիտ տվյալներով և ցանկացած շարժական սարքով։
Պատրաստի լուծում
Թվային հարթակ սննդամթերքի անվտանգության կառավարման համար
Իրականացում IoT-ի հետ
Տվյալների ստացում Bluetooth և LoRaWAN սարքերից
Տվյալների մոնիթորինգ
Տվյալների վերլուծություն և կառավարում իրական ժամանակում
Անվտանգ թվային միջավայր
Տվյալների հավաքում, մշակում և պահպանում՝ անվտանգության ստանդարտներին համապատասխան 
Հատուկ հաշվետվություններ
Ցուցիչների վիզուալիզացում, հաշվետվությունների կազմավորում, դաշբորդների անհատականացում   
Անվտանգության կառավարում
Կանոնների սահմանում և օգտվողների իրավասությունների տարանջատում   
Ազդարարման համակարգ
Ծանուցումներ էլեկտրոնային փոստով, sms, PUSH     
Մեր առավելությունները  
Ինտեգրեք արդյունավետ թվային լուծումներ սննդամթերքի որակի և անվտանգության կառավարման գործընթացներում՝ բացահայտելով զարգացման հնարավորությունները և նվազեցնելով վտանգավոր իրավիճակների առաջացման ռիսկերը։     
Սննդամթերքի անվտանգության և արտադրական հսկողության թվային կառավարման համակարգ (HACCP) 
Smart DFS-ը կօգնի ապահովել օրեսդրական և նորմատիվ ստանդարտների համապատասխանությունը սննդամթերքի պատրաստման, պահման և տեղափոխման փուլերում՝ կանխարգելելով իրավական, ֆինանսական կամ հեղինակային խնդիրները։      
Ջերմաստիճանային վերահսկում IoT սարքերի միջոցով  
Բացառեք օպերատորի սխալի կամ տվյալների խեղաթյուրման հավանականությունը և օգտվեք միայն IoT սենսորների կողմից սահմանված միջակայքներով փոխանցվող ճշգրիտ ցուցանիշներից։ Ազդարարման համակարգը ժամանակին կհայտնի շեղումների և ուշացումների մասին՝ թույլ չտալով կորուստներ՝ ուշ արձագանքման պատճառով։     
Տվյալների վերլուծություն և հաշվետվությունների վիզուալիզացում         
Տվյալների վիզուալիզացումը աղյուսակների, գծապատկերների, դիագրամների և համակցված դաշբորդների տեսքով, որոնք անհատականացվում են ըստ ձեր նախընտրությունների, ապահովում է հարմար և թափանցիկ մոնիթորինգ կարևոր ցուցանիշների դինամիկայի վերաբերյալ։ Կազմեք և ներբեռնեք հաշվետվություններ PDF կամ Excel ձևաչափով։
Ձեր արտադրողականությունը դարձեք ավելի բարձր, քան երեկ
Սկսեք ձեր կատարելագործման ուղին IDM Systems-ի հետ։
Պատվիրել դեմո