Անձնական տվյալների մշակման համաձայնություն

1.Սույնով՝ ընդունելով տվյալ Անձնական տվյալների մշակման համաձայնության (այսուհետ՝ Համաձայնություն) պայմանները, ես, Օգտատեր, տալիս եմ իմ համաձայնությունը «Այ ԴԻ Էմ Սիստեմս» ՍՊԸ, հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Եկմալյան 6 (այսուհետ՝ Ընկերություն)՝ հավաքելու, պահպանելու և մշակելու իմ անձնական տվյալները, որոնք նշվում են https://idmsystems.am: yj կայքի (այսուհետ՝ Կայք) վեբ-ֆորմաների լրացման միջոցով։ Ընկերությունը չի ստուգում Օգտատիրի կողմից տրամադրված տվյալների իսկությունը և չի կարող գնահատել Օգտատիրի իրավունակությունը։ Ընկերությունը ենթադրում է, որ Օգտատերը տրամադրում է ճշգրիտ և թարմացված տվյալներ։

2. Անձնական տվյալների մշակումը կարող է իրականացվել ինչպես ավտոմատացված, այնպես էլ ոչ ավտոմատացված եղանակներով, ներառյալ՝ հավաքում, գրանցում, համակարգում, պահպանում, թարմացում, օգտագործում, անանունացում, ջնջում և ոչնչացում։

3. Համաձայնությունը տրվում է հետևյալ ոչ հատուկ և ոչ կենսաչափական անձնական տվյալների մշակման համար․

  • ազգանուն, անուն, հայրանուն,
  • էլեկտրոնային փոստի հասցե,
  • բջջային հեռախոսի համար։

4. Օգտատերը ընդունում է Կայքում կիրառվող cookies ֆայլերի օգտագործման քաղաքականությունը և համաձայնություն է տալիս իր IP-հասցեի և Կայքում իր ակտիվության վերաբերյալ այլ տվյալների ստացմանը, մասնավորապես՝ աշխարհագրական դիրք, սարքի տիպ և օպերացիոն համակարգ, օպերացիոն համակարգի լեզու, տրաֆիկի աղբյուր, էկրանի լուծաչափ, բրաուզերի տարբերակ։ Այս տվյալները չեն օգտագործվում Օգտատիրի անձը նույնականացնելու համար և ենթակա են մշակման՝ Հայաստանի Հանրապետության «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի հիմքով՝ միայն Օգտատիրի համաձայնությամբ։

5. Օգտատիրի անձնական տվյալները համարվում են գաղտնի տեղեկատվություն՝ համաձայն ՀՀ իրավական ակտերի, և չեն համարվում ընդհանուր հասանելիություն ունեցող։

6. Անձնական տվյալների մշակման նպատակներն են․

  • կողմի նույնականացում՝ Ընկերության և Օգտատիրի միջև կնքված պայմանագրերի շրջանակում,
  • կապ Օգտատիրի հետ՝ ծանուցումներ, հարցումներ, տեղեկատվություն տրամադրելու նպատակով,
  • վիճակագրական և այլ հետազոտությունների անցկացում՝ անանունացված տվյալների հիման վրա։

7. Անձնական տվյալների մշակման իրավական հիմքերը

Հիմքերն են՝

  • ՀՀ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 3-րդ հոդվածը (տվյալների մշակման հիմնական սկզբունքներ),
  • նույն օրենքի 6-րդ հոդվածը (տվյալների մշակման օրինական հիմքեր, ներառյալ՝ տվյալների սուբյեկտի համաձայնությունը),
  • տվյալների սուբյեկտի սույն կամավոր տրված համաձայնությունը։

8. Անձնական տվյալները ոչնչացվում են դրանց մշակման նպատակի հասնելու դեպքում կամ անհրաժեշտության դադարեցման դեպքում, եթե այլ բան նախատեսված չէ ՀՀ օրենսդրությամբ։ Մշակումը կարող է դադարեցվել նաև տվյալների սուբյեկտի դիմումով։

9. Համաձայնությունը կարող է հետ կանչվել՝ գրավոր դիմում ուղարկելով «Այ ԴԻ Էմ Սիստեմս» ՍՊԸ հասցեով՝

ՀՀ, ք. Երևան, Եկմալյան 6,

կամ էլեկտրոնային տարբերակով՝  support@idmsystems.am հասցեին՝ «Անձնական տվյալների մշակման հրաժարում» թեմայով։ Անձի նույնականացման համար անհրաժեշտ է նշել՝ անուն, ազգանուն, հեռախոսահամար և էլ. փոստի հասցե, որոնք օգտագործվել են Կայքում։

10. Ընկերությունը կիրառում է անհրաժեշտ կազմակերպական և տեխնիկական միջոցներ՝ ապահովելու համար անձնական տվյալների պաշտպանությունը՝ ապօրինի կամ պատահական հասանելիությունից, փոփոխությունից, ոչնչացումից, տարածումից և այլ ոչ իրավաչափ գործողություններից։ Տվյալների պաշտպանվածությունն ապահովվում է սահմանափակ հասանելիությամբ, մուտքային գործողությունների գրանցմամբ և արտոնագրված ծրագրային ապահովմամբ։

11. Անձնական տվյալներին ոչօրինական հասանելիության դեպքերում Օպերատորը պարտավոր է․

  • միջոցներ ձեռնարկել՝ հետևանքները վերացնելու և նման դեպքերի կրկնությունը կանխելու համար,
  • ֆիքսել միջադեպը,
  • օրենքով սահմանված կարգով համապատասխան մարմիններին տեղեկացնել,
  • իրականացնել ներքին հետաքննություն։

  Ընկերությունը պատասխանատվություն չի կրում այն դեպքերում, երբ տվյալները դարձել են հանրային՝ դրանց կորուստից կամ բացահայտումից առաջ, փոխանցվել են երրորդ կողմին Օգտատիրից անկախ հիմքերով, կամ բացահայտվել են Օգտատիրի համաձայնությամբ։

12. Օգտատիրի իրավունքները՝ համաձայն ՀՀ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 12–17-րդ հոդվածների

Օգտատերը տեղեկացված է իր իրավունքների մասին, այդ թվում՝

  • իրավունք՝ տեղեկություն ստանալու իր տվյալների մշակման վերաբերյալ,
  • իրավունք՝ պահանջելու տվյալների ճշտում, թարմացում կամ անհամապատասխան տվյալների ուղղում,
  • իրավունք՝ պահանջելու տվյալների արգելում կամ ոչնչացում,
  • իրավունք՝ վիճարկել Օպերատորի գործողությունները ՀՀ իրավասու մարմնում։

13. Սույն Համաձայնությունն ուժի մեջ է մնում մինչև այն պահը, երբ դադարեցվում է անձնական տվյալների մշակումը՝ սույն Համաձայնության 8-րդ և 9-րդ կետերում նշված հիմքերով։